ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՎԵՐՈՆԱ ՀԱՄԱԼԻՐ

“Վերոնա” համալիրը հիմնադրվել է 2005 թվականին: Երկհարկանի շինությունը մեկտեղել է ութ կինոսրահ, կարաոկե ակումբ, ռեստորան, սրճարան-բար և բացօթյա սրճարան:

Երկրորդ հարկում գտնվող կինոսրահները մեծ, միջին և փոքր չափերի են: Մեկ զույգի կինոդիտման համար նախատեսված փոքր սրահի ժամն արժե 2000 դրամ: Միջին` 4-7 տեղանոց կինոսրահի մեկ ժամի արժեքը 3000 դրամ է: Մինչև 10 հոգանոց խումբը կարող է ֆիլմ դիտել VIP սրահում` մեկ ժամը 4000 դրամ արժողությամբ: Ֆիլմն ընտրում է այցելուն: Բոլոր կինոսրահներում գործում է ներքին հեռախոսակապ, որով հնարավոր է բարից պատվերներ կատարել:

Կինոսրահներին կից գործում է լաունջ բար, որտեղ հյուրերը կարող են ըմպել մեկ գավաթ սուրճ կամ վայելել կոկտեյլ` հաճելի երաժշտության ներքո:

Չորս մեծ էկրան և հարուստ երգացանկ` այս ամենը կարելի է գտնել “Վերոնա”-ի կարաոկե ակումբում: Մուտքն այստեղ զույգերով է: Վճարը սահմանված է միայն արական սեռի ներկայացուցիչների համար` 1500 դրամ: Այստեղ հաճախ են անցկացվում ծննդյան տարեդարձի տոնախմբություններ: Հյուրերի ցանկության դեպքում “Վերոնա” համալիրը հրավիրում է միջոցառման վարող: Շուտով նախատեսվում է նաև մեծ նվեր-անակնկալ կարաոկեի բոլոր այցելուներին. շոու-ծրագրի ընթացքում այստեղ ելույթ են ունենալու հայ երգիչներն ու երգչուհիները:

Ամեն շաբաթ ժամը 20:00-ից այստեղ կարող եք մասնակցել լատինո երեկոյի, որտեղ հմուտ պարուսույցները կտրամադրեն անվճար խորհրդատվություն` պարի հիմնական շարժումների ու կատարման տեխնիկայի վերաբերյալ: Երեկույթի լավագույն պարողը ստանում է լատինո պարերի անվճարմեկամսյա ուսուցման հնարավորություն:

Առաջին հարկում գտնվող սրճարան-բարում և ռեստորանում կարելի է համտեսել հայկական, եվրոպական, վրացական խոհանոցների լավագույն ուտեստներից, վայելել փոքր կամ մեծ չափերի պիցցաներ, ինչպես նաև օգտվել ոգելից ու ոչ ալկոհոլային ըմպելիքների բազմազան տեսականուց: Ամեն օր ժամը 11:00-15:00 (LUNCH TIMEայստեղ արագ և մատչելի կերպով կարող եք ճաշակել LUNCH MENU-ի հատուկ ուտեստներից:

“Վերոնա”-ն առաջարկում է նաև դեղձի, նռան, բալի, բանանի, սեխի, ձմերուկի, կոկոսի և այլ համերով նարգիլե:

Օրվա ընթացքում համալիրում հնչում է մեղմ երաժշտություն: Երեկոյան ժամը 19:00-ից կարելի է վայելել գործիքային երաժշտության կենդանի կատարումներ (ջութակ, սաքսոֆոն, դաշնամուր):

Համալիրի մեծ էկրանները հիմնականում ցուցադրում են երաժշտական տեսահոլովակներ կամ նորաձևություն: Սակայն սպորտային կարևորագույն իրադարձությունների օրերին, այցելուների մեծամասնության ցանկությամբ կարելի է դիտել նաև ֆուտբոլային հանդիպումներ, օլիմպիական խաղեր:

“Վերոնա” համալիրում մշտապես տիրում է ջերմ մթնոլորտ, առաջարկվում են բարձրակարգ ու բազմազան ծառայություններ, ինչի օգնությամբ անմոռանալի են դառնում համալիրում անցկացրած ժամերը:

ՎԵՐՈՆԱ ԿԱՐԱՈԿԵ ԱԿՈՒՄԲ

getImage37

Չորս մեծ էկրան և հարուստ երգացանկ` այս ամենը կարելի է գտնել “Վերոնա”-ի կարաոկե ակումբում: Մուտքն այստեղ զույգերով է: Վճարը սահմանված է միայն արական սեռի ներկայացուցիչների համար` 1500 դրամ: Այստեղ հաճախ են անցկացվում ծննդյան տարեդարձի տոնախմբություններ: Հյուրերի ցանկության դեպքում “Վերոնա” համալիրը հրավիրում է միջոցառման վարող: Շուտով նախատեսվում է նաև մեծ նվեր-անակնկալ կարաոկեի բոլոր այցելուներին. շոու-ծրագրի ընթացքում այստեղ ելույթ են ունենալու հայ երգիչներն ու երգչուհիները:

Ամեն շաբաթ ժամը 20:00-ից այստեղ կարող եք մասնակցել լատինո երեկոյի, որտեղ հմուտ պարուսույցները կտրամադրեն անվճար խորհրդատվություն` պարի հիմնական շարժումների ու կատարման տեխնիկայի վերաբերյալ: Երեկույթի լավագույն պարողը ստանում է լատինո պարերի անվճարմեկամսյա ուսուցման հնարավորություն:

Առաջին հարկում գտնվող սրճարան-բարում և ռեստորանում կարելի է համտեսել հայկական, եվրոպական, վրացական խոհանոցների լավագույն ուտեստներից, ինչպես նաև ոգելից ու ոչ ալկոհոլային ըմպելիքների բազմազան տեսականուց: “Վերոնա”-ն առաջարկում է նաև դեղձի, նռան, բալի, բանանի, սեխի, ձմերուկի, կոկոսի և այլ համերով նարգիլե: